Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ եւ ֆրանսիացի գործարարների հետ։
Նախաճաշի ժամանակ իր ելույթում նա ֆրանսիացի գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող մեծ ծրագրերում` դրանց թվում նշելով, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու եւ երկաթուղու, ատոմակայանի նոր բլոկի շինարարության ծրագրերը։