Մատչելիության հղումներ

Դաղստանում ահաբեկչության հետեւանքով ութ մարդ է զոհվել


Երեկ Դաղստանի Խաջալմախի գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա ականված ավտոմեքենայի պայթյունից ութ մարդ է զոհվել։

Հզոր պայթյունը տեղի է ունեցել, երբ ոստիկանները զննում էին կասկածելի «Ժիգուլի»-ն. ահաբեկիչները գործի են դրել հեռակառավարվող ռումբը։ Ոստիկաններից մեկը զոհվել է, վեցը` վիրավորվել։

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, պայթյունի պահին տվյալ վայրով անցնելիս է եղել Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի ավտոշարասյունը` բաղկացած երկու զրահապատ մեքենաներից։ Հիմնական հարվածը, սակայն, բաժին է ընկել մեկ այլ ավտոմեքենայի, որի բոլոր հինգ ուղեւորները` ընտանիքի հայրը, մայրը եւ նրանց երեք աղջիկները, զոհվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG