Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային հանդիպմանը կքննարկվի նաեւ ղարաբաղյան գործընթացը


Հոկտեմբերի 7-10-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 10-րդ աշնանային հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։

Վեհաժողովի հաղորդագրության համաձայն` «ԵԱՀԿ-ի դերը հակամարտությունների կարգավորման գործում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով հատուկ քննարկումը վարելու է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը։ Քննարկման ժամանակ նախատեսված են, մասնավորապես, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ելույթները։

Խորհրդարանական վեհաժողովի աշնանային հանդիպմանը մասնակցելու են ԵԱՀԿ-ի անդամ 50 պետությունների եւ Միջերկրածովյան գործընկեր երկրների ավելի քան 200 ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG