Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների ժողով:
Ժողովին քննության են առնվել եկեղեցու առաջ ծառացած ժամանակակից մարտահրավերներ, թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրներ:
Կարեւոր է նկատվել, որ թեմերում հոգեւոր հովիվներն առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ եւ համայնք, հովիվ եւ ընտանիք հարաբերությունների սերտացմանը:
«Մտահոգություն հայտնելով Հայաստանում կրոնական տարբեր կազմակերպությունների եւ աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեության հետեւանքով հասարակական կյանքում տեղ գտնող երեւույթների առիթով` ժողովականները ընդգծեցին տուժած ընտանիքների եւ անհատների հետ առավել ակտիվ հովվական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել վանքերի եւ եկեղեցիների պահպանման խնդիրներին: Կաթողիկոսը հորդորել է թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որեւէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը: