Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սկսվել է Ջեքսոնի բժշկի դատավարությունը


Լոս Անջելեսում սկսվել է 2009 թվականին մահացած փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի բժշկի գործով դատավարությունը:

Քոնրադ Մյուրեյը մեղադրվում է Ջեքսոնի ոչ դիտավորյալ սպանության մեջ:

Մեղադրող կողմի պնդմամբ` Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել բժշկի կողմից ցավազրկող դեղորայքի չափից մեծ դոզայի նշանակումը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, երգչի ինքնազգացողության վատացումից հետո բժիշկը ուշացումով է «շտապ օգնություն» կանչել։

Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ փոփ աստղն ինքն է սխալվել դոզայի հարցում:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Մյուրեյին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG