Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի մեկ քաղաքացի զոհվել է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած կրակոցների պատճառով


Քաբուլում ԱՄՆ դեսպանատան շենքերից մեկում տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով մահացել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, եւս մեկը վիրավորվել է: Դեսպանատան ներկայացուցչի խոսքով` կրակահերթը բացել է դեսպանատան աֆղանցի աշխատակիցներից մեկը, ով սպանվել է փոխհրաձգության արդյունքում:

Ավելի վաղ գործակալությունները հաղորդում էին, որ միջադեպը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը:

Մոտ երկու շաբաթ առաջ Քաբուլում հարձակման ենթարկվեցին ԱՄՆ-ի դեսպանատունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը եւ մի շարք այլ հաստատություններ: Պաշտոնական Վաշինգտոնը այդ ահաբեկչական հարձակումներին աջակցելու մեջ մեղադրում է Պակիստանի հետախուզական ծառայությանը: Պակիստանյան կողմը հերքում է մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG