Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կարեւորում է ԻՀԿ-ի աջակցությունը


«Իսլամական համագործակցության կազմակերպության [ԻՀԿ, նախկին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը] անդամ երկրների աջակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման կապակցությամբ ԻՀԿ-ի ընդունած բազմաթիվ որոշումները եւ բանաձեւերը կարեւոր դեր են խաղում Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցով միջազգային հանրության, հատկապես` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշման ձեւավորման մեջ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում կայացած ԻՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Մամեդյարովը նաեւ ասել է, թե «Ադրբեջանը հավատարիմ է մնում այդ [Լեռնային Ղարաբաղի] ձգձգվող հակամարտության լուծմանը խաղաղ ճանապարհով` համաձայն միջազգային սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԻՀԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ Եվրախորհրդարանի ընդունած համապատասխան որոշումների եւ բանաձեւերի հիման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG