Մատչելիության հղումներ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը այցելում է Գերմանիա


Գերմանիայի Դաշնության Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի եւ Բավարիայի կրթության նախարարության հրավերով, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-28-ը կգտնվի Գերմանիայում:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության եւ գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաեւ Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:

Կքննարկվեն Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջեւ 2000 թվականից ձեւավորված համագործակցության արդյունքները, հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու եւ այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG