Մատչելիության հղումներ

Կատալոնիայում վերջին անգամ տեղի կունենա ցլամարտ


Իսպանիայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր Կատալոնիայում` Բարսելոնայի «Լա Մոնումենտալ» սրահում տեղի կունենա վերջին ցլամարտը, որին կմասնակցեն ամենահեղինակավոր ցլամարտիկները։

Կատալոնիայի շրջանային խորհրդարանը 2010-ը թվականին ընդունել է ցլամարտն արգելելու որոշում այն բանից հետո, երբ մոտ 180 հազար ակտիվիստներ ստորագրություններ են հավաքել դարավոր պատմություն ունեցող այդ ցիսակատարությանը վերջ տալու համար։

«Էլ Մունդո» օրաթերթը գրել է, թե արգելելով ցլամարտը, Բարսելոնան ֆինանսական միջոցներ է կորցնելու, քանի որ, բացառությամբ Կանարյան կղզիների, այն թույլատրված է Իսպանիայի բոլոր մնացած շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG