Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ղեկավարը համատեղ գործելու կոչ է անում


Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիսթին Լագարդը:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիսթին Լագարդը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիսթին Լագարդը առաջատար երկրների առաջնորդներին կոչ է արել ձեռնարկել տնտեսական անկումից դուրս գալուն ուղղված անհապաղ համատեղ գործողություններ:

«Մենք ամենեւին օտար չենք միմյանց, մեզ միավորում է ընդհանուր ապագան», - ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից Վաշինգտոնում անցկացվող ամենամյա հանդիպմանն ընդգծել է Լագարդը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի կարծիքով, եվրոպական երկրների առաջնորդներին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել եվրոյի գոտում պարտքային ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերը համաձայնեցնելու համար:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուան իր հերթին ասել է, որ իր երկիրը չի հրաժարվի Հունաստանի փրկության եւ վերջերս ստեղծված Եվրամիության Կայունացման հիմնադրամի գործունեության ուղղությամբ ստանձնած պարտավորություններից:

Անցած ողջ շաբաթվա ընթացքում իրավիճակը համաշխարհային շուկաներում անկայուն էր, Եվրոպայում բորսային ինդեքսները միջին հաշվով 4 տոկոսի անկում են ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG