Մատչելիության հղումներ

ՊՆ. «Հայաստանը ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»


«Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Կարապետյանը նաեւ շեշտել է. - «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում։ Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու եւ վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG