Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կայցելի ԱՄՆ, Ֆրանսիա եւ Լեհաստան


Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է Հայաստանի նախագահի ելույթը:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Նյու Յորքում եւ այնուհետեւ Լոս Անջելեսում նախագահը կմասնակցի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հայաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:

Սեպտեմբերի 27-ին նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG