Մատչելիության հղումներ

Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ:

20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջեւ առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ: Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն եւ խաղաղություն տանող ճանապարհով:

Գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ՝ հարաճուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG