Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերի, Բելգիա-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ:

Նախատեսվում է նաեւ Տիգրան Սարգսյանի հանդիպումը հայկական եւ եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ European Press Club-ում:

Կառավարական պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG