Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի զինանոցում կընդգրկվեն մարտավարական անօդաչու ինքնաթիռներ


Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի բանակի զինանոցում ընդգրկվելու են մարտավարական զինված անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:

«Թշնամական օբյեկտների ոչնչացման եւ այլ խնդիրների իրականացման» համար նախատեսված սարքերը, նույն աղբյուրի վկայությամբ, արտադրվելու են տեղական ձեռնարկություններում, ինչի կապակցությամբ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն որոշակի աշխատանքներ է սկսել Azad Systems Co ընկերության հետ:

Այս տարի նախատեսվում է զինված ուժերին հանձնել 60 «Օրբիտեր» տեսակի փոքր մարտավարական եւ «Աէրոսթար» տեսակի մարտավարական անօդաչու թռչող սարքեր:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը անցած չորեքշաբթի օրը հաղորդեց հետախուզական թռիչք իրականացնող ադրբեջանական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: Մեկ օր անց Ադրբեջանը ռազմական գերատեսչությունը հայտարարեց, թե «Ադրբեջանը որեւէ առնչություն չունի» խփված անօդաչու սարքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG