Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հոկտեմբերին պետական այց կկատարի Ռուսաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել հայաստանցի գործընկերոջը շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար:

Նույն աղբյուրը հայտնում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները կարեւորել են Սերժ Սարգսյանի` այս տարվա հոկտեմբերին Ռուսաստան կատարելիք պետական այցի նախապատրաստումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG