Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է Ֆրանսիայի հետ քննարկել հրադադարի համաձայնագրի իրականացման հարցը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Վրաստան կատարելիք այցի ընթացքում քննարկվելիք հարցերից մեկը լինելու է 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո կնքված հրադադարի համաձայնագրի իրականացումը, «Ռուսթավի» հեռուստաընկերությանը ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն:

Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված 6 կետից բաղկացած համաձայնագրի պահանջները:

Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ հրադադարի համաձայնագիրը ստորագրվել էր Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ:

Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կայցելի հոկտեմբերի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG