Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց երկրի նախկին վարչապետին


Հունգարիայի խորհրդարանը պատգամավորական անձեռմխելիությունից զրկել է նախկին վարչապետ Ֆերենց Դյուրչանին:

Իշխող կուսակցությունը նրան մեղադրում է վարչապետի պաշտոնում եղած ժամանակ կատարած չարաշահումների համար:

Ֆերենց Դյուրչանը այսօր ելույթ է ունեցել խորհրդարանում՝ հերքելով իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները:

Նախկին վարչապետին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազությունը խորհրդարան էր դիմել ապրիլ ամսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG