Մատչելիության հղումներ

Իրանը ազատ կարձակի լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացիներին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ լրտեսության մեղադրանքով անցած ամիս երկրում 8 տարվա ազատազրկման դատապարտված երկու ամերիկացիները առաջիկա երկու օրերի ընթացքում ազատ կարձակվեն:

Իրանում անազատության մեջ գտնվող ամերիկացիների` Շեյն Բոերի եւ Ջոշ Ֆաթալի փաստաբանը լրատվական գործակալություններին փոխանցել է, որ իր պաշտպանյալներից յուրաքանչյուրի համար Իրանը պահանջում է վճարել 500 հազար դոլար գրավ:

Բոերը եւ Ֆաթալը ձերբակալվել են 2009 թվականի հուլիսին Իրաքի հետ Իրանի սահմանի մոտ, որտեղ, իրենց հավաստմամբ, զբոսնում էին լեռներում:

Եվս մեկ ամերիկացու` Սառա Սուրդին պաշտոնական Թեհրանը ազատ է արձակել մեկ տարի առաջ` որպես մարդասիրական քայլ: Կինը տուն է վերադարձել որպես գրավ կես միլիոն դոլար վճարելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG