Մատչելիության հղումներ

Վրաստան այցելող քաղաքացիների թվով Հայաստանը երրորդն է` Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո


2011 թվականի հունվարից մինչեւ օգոստոս տարբեր երկրներից Վրաստան է այցելել 1 միլիոն 793 հազար մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 536.2 հազարով կամ մեկեւկես անգամ ավելի:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, այցելուների մեծ մասը Ադրբեջանից են` 456.3 հազար մարդ, երկրորդ տեղում է Թուրքիան` 455.6 հազար մարդ, երրորդում` Հայաստանը` 448.4 հազար մարդ:

Տվյալ ժամանակահատվածում Վրաստան է այցելել 176 հազար ռուսաստանցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG