Մատչելիության հղումներ

Կարինե Ղազինյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):

Կարինե Ղազարյանը փոխարտգործնախարար էր նշանակվել 2009 թվականի փետրվարին, իսկ մինչ այդ ղեկավարում էր Գերմանիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG