Մատչելիության հղումներ

Ճապոնիայում թայֆունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել


«Թալաս» անունը ստացած թայֆունի հետեւանքով Ճապոնիայում առնվազն 26 մարդ է զոհվել, 52 մարդ անհետ կորել է:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթ եւ կիրակի օրերին Ճապոնիայի արեւմուտքում ուժեղ քամիներ են բարձրացել, տեղացել են աննախադեպ հորդառատ անձրեւներ: Ավերվել են կամուրջներ, ճանապարհներ եւ երկաթուղիներ:

Սա վերջին 7 տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած ամենաուժեղ թայֆունն է:

Այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ հաջորդած ցունամիի հետեւանքով մոտ 21 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG