Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ԱՊՀ-ին այլընտրանք չկա


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմակերպությանն աննդամակցող երկրների ղեկավարների ընդլայնված նիստին հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում ԱՊՀ կառույցին այլընտրանք չկա։

Ռուսաստանի նախագահը նաեւ կարեւորել է ԱՊՀ անդամ երկրներում անցկացվող ընտրություններին ԱՊՀ դիտորդների դերը` ԵԱՀԿ դիտորդներին մեղադրելով քաղաքականացված լինելու եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ:

Դուշանբեում անցկացվող գագաթնաժողովը հոբելյանական է՝ այն նվիրված է ԱՊՀ ձեւավորման 20-ամյակին։ Գագաթնաժողովին ներկա են ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG