Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Հայաստանի նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Տաջիկստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձեւավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին, որին ներկա են եղել ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահները:
ԱՊՀ խորհրդի նեղ կազմով հանդիպումից հետո, տեղի է ունեցել երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը, որտեղ քննարկվել են ԱՊՀ շրջանակներում անվտանգության, միգրացիոն, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում անդամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ստորագրվել են փաստաթղթեր:
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային օրակարգի արդիական խնդիրների վերաբերյալ:
Ավարտելով աշխատանքային այցը Տաջիկստանի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: