Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ընդլայնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները


Եվրոպական Միությունը ընդլայնել է իր տնտեսական պատժամիջոցները Սիրիայի դեմ։ Նոր որոշմամբ սիրիական երեք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ 1 բանկ, ներդրումային ընկերություն եւ տրանսպորտային ընկերություն հայտնվել են արգելված ընկերությունների ցուցակում. եվրոպացիներին այսուհետ արգելվում է գործարքներ կնքել այս ընկերությունների հետ։

«Սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ չորս սիրիացի գործարարներ։ Ավելի վաղ այդ ցուցակում ներառվել էին 50 սիրիացի պաշտոնյաներ՝ նրանց նկատմամբ սահմանվել է ԵՄ–ում ճանապարհորդելու արգելք, սառեցվել են ցուցակում նրանց բանկային ակտիվները։ Այս ամենից բացի Եվրամիությունը էմբարգո է դրել Սիրայից նավթի ներմուծման վրա։

ԱՄՆ-ը, Եվրամիությունը շարունակում են ճնշում գործադրել Սիրիայի նախագահ նախագահ Բաշար ալ-Ասադի վրա, որպեսզի նա թողնի իշխանությունը եւ դադարեցնի բռնությունները ապստամբների նկատմամբ։

ՄԱԿ-ի տվյալներով` այս տարվա մարտից սկսված հակակառավարական ցույցերի ընթացքում Սիրիայում զոհվել է 2200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG