Մատչելիության հղումներ

Փարիզյան համաժողովի մասնակիցները պարտավորվել են ապասառեցնել լիբիական ակտիվները


Լիբիայի ապագային նվիրված` Փարիզում կազմակերպված համաժողովում մասնակից երկրների ղեկավարները պարտավորվել են դադարեցնել լիբիական ակտիվների սառեցումը, որպեսզի օգնեն Լիբիայի անցումային խորհրդին` ոտքի հանել երկիրը 6-ամսյա ռազմական գործողություններից հետո:

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է 15 միլիարդ դոլարի լիբիական ակտիվների առաջիկա ապասառեցման մասին:

Համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել` հորդորել ՄԱԿ-ին, որպեսզի ճանաչի Լիբիայի անցումային խորհուրդը որպես օրինական կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG