Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ադրբեջանը չի հրաժարվի բանակցություններից»


Ադրբեջանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ես տեղեկատվություն չունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման վերաբերյալ: Այդ մասին ես իմացել եմ մամուլից: Կարող եմ հաստատել, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ անչափ շատ բան է արված խաղաղ գործընթացում:

«Չեմ ուզում, որ որեւէ մեկը քարոզչությամբ զբաղվի` ասելով, թե Ադրբեջանը հրաժարվում է բանակցային գործընթացից: Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա փուլային հիմքի վրա` Մադրիդյան սկզբունքների բազայի վրա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը նաեւ համոզմունք է հայտնել, թե կգա ժամանակը, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG