Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վաղը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ-ի ԱԳ նախարարների նիստին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվելու են ԱՊՀ-ի գագաթնաժողովին ներակայացվելիք փաստաթղթերի նախագծերը, միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում է նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծերի քննարկում, որոնք միտված են հավելյալ լիցք հաղորդել իրավապահ, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում համագործակցությանը:

Նիստի օրակարգում է «ԱՊՀ-ի քսանամյա գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի քննարկումը:

Նախարարները կանդրադառնան 2007 թվականին ընդունված ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG