Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը աշխատանքից ազատել է Ճանապարհային ոստիկանության պետին


Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը այսօր ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ անցել կադրերի ռեզերվ:

Մարգար Օհանյանը երեքշաբթի օրը ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Միեւնույն ժամանակ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ մամուլում հրապարակված տեղեկությունը, թե աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, իրականությանը չի համապատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG