Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել են մեկ սպա եւ մեկ զինվոր


Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, անցած ուրբաթ օրը բանակում մահացած 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով կան երկու ձերբակալվածներ` մեկ սպա եւ մեկ զինվոր:

Կարապետյանը, սակայն, հրաժարվեց անուններ նշել` ելնելով գործի շահերից:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ շաբաթ օրը «Եղնիկներ» կոչվող զորամաս են մեկնել Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը` Աղասի Աբրահամյանի մահվան գործի նախաքննությունը անձամբ իրենց վերահսկողության ներքո պահելու համար:

Այս դեպքին երեկ անդրադարձել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մասնավորապես, հավաստիացնելով, որ զինվորի մահվան համար մեղավորները պատժվելու են:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG