Օգոստոսի 30-31-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` խորհրդակցությանը ելույթ կունենա նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:
Խորհրդակցության օրերին ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ:
Նախատեսվում է նաեւ հավաքի մասնակիցների այցելությունը Սուրբ Էջմիածին, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Սեպտեմբերի 1-ին հավաքի մասնակիցները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես կգան Երեւանի բուհերում: