Մատչելիության հղումներ

Աբխազիայում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում


Աբխազիայում այսօր անցկացվուն են արտահերթ նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Աբխազիայի փոխնախագահ, երկրի նախագահի պատրականությունները ժամանակավորապես կատարող Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր թեկնածու Ռաուլ Խաջիմբան:

Աբխազիայում արտահերթ ընտրություններ նշանակվեցին գործող նախագահ Սերգեյ Բաղապշի մահվանից հետո:

Այսօրվա ընտրություններն անցկացվում են Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման երրորդ տարելիցի օրը` որը տեղի ունեցավ 2008-ի օգոստոսին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած կարճատեւ պատերազմից հետո: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, պաշտոնական Մոսկվայից բացի, ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրու կղզի-պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG