Մատչելիության հղումներ

Ապստամբները գլխագին են խոստանում Քադաֆիի համար


Մայրաքաղաք Տրիպոլին գրեթե ամբողջությամբ գրավելուց հետո Լիբիայում իշխանությունը իրենց ձեռքը վերցնելու հավակնություններ ունեցող ապստամբ ուժերը հայտարարել են, որ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի եւ նրա որդիների որսը շարունակվում է:

Ապստամբները ավելի քան 1 միլիոն դոլարի պարգեւ եւ լիակատար համաներում են խոստանում բոլոր նրանց, ովքեր իրենց կհանձնեն երկիրը շուրջ 42 տարի ղեկավարած Քադաֆիին` ողջ կամ սպանված:

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվում են մարտերը ապստամբների եւ նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի միջեւ, թեեւ գնդապետ Քադաֆիի գտնվելու վայրը առայժմ անհայտ է:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե իր աջակցությունը Լիբիայում ռազմական գործողություն իրականացնող ՆԱՏՕ-ի ուժերին կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Քադաֆիի ռեժիմը վերջնական պարտության չի մատնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG