Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի իրավապաշտպան մարմինը նոր հետաքննություն է սկսում Սիրիայում


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը այսօր նոր հետաքննություն է նախաձեռնել, որի նպատակն է պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Սիրիայի իշխանությունների կողմից` հակակառավարական ցույցերի ճնշման ժամանակ թույլ տրված մարդու իրավունքների խախտումների մասին լուրերը:

Ժնեւում այսօր կայացած հանդիպմանը հանձնաժողովը ձայների 33 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ արաբական երկրների հեղինակած բանաձեւի օգտին, որը կոչ է անում «հրատապ կերպով անկախ միջազգային հանձնաժողով ուղարկել` քննելու Սիրիայում մարդու իրավունքների միջազգային օրենքի խախտումները»:

47 անդամներից բաղկացած հանձնաժողովի 9 անդամները ձեռնպահ մնացին քվեարկությունից:

Չինաստանը, Ռուսաստանը, Կուբան եւ Էկվադորը դեմ քվեարկեցին բանաձեւին:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Ֆայսալ ալ-Նամվին այն «անհավասարակշիռ» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG