Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեն հերքում է Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրը


Պետեկամուտների կոմիտեի մամուլի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Երեկվանից մի շարք կայքերում լուրեր էին տարածվել Խաչատրյանի հրաժարականի մասին:

Ավելի ուշ ՊԵԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. - «Հիմա նոր թեմա է գտնվել` իբր ՊԵԿ նախագահը հրաժարական է տալիս: Սուտը փաթեթավորելու համար ինչ-որ ժամկետներ էլ են նշում ու մտացածին սեփականություններ ձեռքբերելու մասին հարակից ստերով ֆոն ստեղծում:Ակնհայտ է, որ այդ ամենն արվում է ոչ միայն համակարգի ներսում անվստահության եւ անկայունության մթնոլորտ ձեւավորելու նպատակով, այլեւ հասարակության շրջանում կառույցի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք եւ թերահավատություն առաջացնելու մղումներով»:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG