Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն խոսում են Քադաֆիի ռեժիմի անկման մասին, պատրաստակամություն հայտնում աջակցել ապստամբներին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմը կանգնած է անկման եզրին: Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել Քադաֆիին հրաժարվել իշխանությունից` հետագա արյունահեղությունից խուսափելու համար:

Այս գիշեր արված հայտարարության մեջ Օբաման նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գործակցելու է դաշնակիցների հետ` հանուն Լիբիայի ժողովրդի իրավունքների եւ աջակցելու է այդ երկրի արագ անցմանը դեպի ժողովրդավարություն:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ Լիբիայի ապստամբների ձեւավորած Ազգային անցումային խորհրդի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

ՆԱՏՕ-ն նույնպես հայտարարել է, որ Քադաֆիի ռեժիմը «քանդվում է» եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել ապստամբների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG