Մատչելիության հղումներ

Իրադրությունը Մերձավոր Արեւելքում սրվում է


Արդեն երրորդ օրն է՝ Համասի զինյալները իրենց վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածից ռմբակոծում են Իսրայելի հարավային շրջանները: Իսրայելը արձագանքում է պատասխան գործողություններով։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ սա կողմերի միջեւ ամենալուրջ բախումն է՝ վերջին 2.5 տարվա ընթացքում։ Ավելի վաղ Համասի ներկայացուցիչները հայտարարել էին, թե չեղյալ են համարում Իսրայելի հետ 2009թ.-ից գործող հաշտությունը։

Գազայի հատվածից բացի վատթարացել է իրավիճակը նաեւ իսրայելա–եգիպտական սահմանին։ Շաբաթավերջին Իսրայելի զինուժը թյուրիմացաբար սպանել էր հինգ եգիպտացի զինվորների, ինչի համար պաշտոնական Կահիրեն ներողություն է պահանջում այդ երկրից։

Հազարավոր եգիպտացիներ բողոքի ցույց են անցկացնում Կահիրեում` Իսրայելի դեսպանատան մոտ. այսօր նրանցից մի քանիսն իջեցրել են Իսրայելի դրոշն ու այրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG