Մատչելիության հղումներ

Գյուղմթերքի վաճառք Երեւանում` անմիջապես գյուղացուց


Կիրակի` օգոստոսի 21-ին եւ դրան հաջորդող յուրաքանչյուր կիրակի Հայաստանի գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատվածում) գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ կանցկացվի:

Ինչպես տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը, գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու տոնավաճառին եւ երեւանյան սպառողներին ներկայացնել բացառապես սեփական արտադրանքը:

Ընդհանուր առմամբ տոնավաճառին կմասնակցեն շուրջ 200 գյուղացիական տնտեսություններ, որոնց կողմից տոնավաճառին կներկայացվի ավելի քան 40 տեսակի գյուղատնտեսական մթերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG