Մատչելիության հղումներ

Թուրքական կործանիչները շարունակում են ռմբակոծել քուրդ ապստամբների դիրքերը


Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ այսօր` Իրաքի սարերում ռազմական գործողությունների վերսկսման երրորդ օրը քուրդ ապստամբների 20 ենթադրյալ դիրք է ռմբակոծել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ թուրքական կործանիչները ուրբաթ օրը երկու հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում եւ ռմակոծել են այնտեղ տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 85 դիրքեր: Հայտարարության մեջ զոհերի վերաբերյալ տվյալներ չկան:

Շուրջ մեկ տարվա դադարից հետո Անկարան այս շաբաթ վերսկսեց ռազմական գործողությունները Իրաքի սարերում այն բանից հետո, երբ քուրդ զինյալների հարձակման արդյունքում չորեքշաբթի զոհվեց 9 թուրք զինվոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG