Վճռաբեկ դատարանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը Արդարադատության խորհրդի` որպես դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում:
Այս մասին ասված է Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած մամլո հաղորդագրության մեջ, որտեղ քննադատության է ենթարկվում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այն բանի համար, որ Արդարադատության խորհրդին առաջարկել է 3 դատավորների ենթարկել կարգապահական պատասխանատվության: Օմբուդսմենը նման որոշում էր կայացրել` ուսումնասիրելով քաղաքացիների կողմից իրեն ուղղված դիմում-բողոքները:
«Պաշտպանի գնահատմամբ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը եւ Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ», - երեկ տեղեկացրել էր օմբուդսմենի գրասենյակը:
Վճռաբեկ դատարանը սա գնահատում է` որպես «ուղղակի միջամտություն Արդարադատության խորհրդի գործունեությանը, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը»:
«Մարդու իրավունքների պաշտպանը, չպահպանելով միջազգային եւ ներպետական նորմերի պահանջները, հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը` դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլեւ նրանց անկախությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Քանի դեռ ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որեւէ այլ պետական մարմին իրավասու չէ հրապարակայնորեն նման գնահատականներ տալ», - ասված է Վճռաբեկ դատարանի հայտարարության մեջ: