Մատչելիության հղումներ

ԽՍՀՄ-ի փլուզումը կանխելու ձախողված փորձից 20 տարի է անցել

Մոսկվան 1991-ի ռազմական հեղաշրջման փորձի օրերին. մարդիկ, զրահամեքենաներն ու քաղաքական գործիչները

Մոսկվայի կենտրոնական` Կալինինի պողոտայում տանկեր են տեղաբաշխվում, 19-ը օգոստոսի, 1991թ.
1/13 Մոսկվայի կենտրոնական` Կալինինի պողոտայում տանկեր են տեղաբաշխվում, 19-ը օգոստոսի, 1991թ.
Երիտասարդները բարիկադավորվում են Ռուսաստանի Սպիտակ տան առջեւ, Մոսկվա, 20-ը օգոստոսի, 1991թ.
2/13 Երիտասարդները բարիկադավորվում են Ռուսաստանի Սպիտակ տան առջեւ, Մոսկվա, 20-ը օգոստոսի, 1991թ.
Տանկերը Կալինինի պողոտայում, 19-ը օգոստոսի, 1991թ.
3/13 Տանկերը Կալինինի պողոտայում, 19-ը օգոստոսի, 1991թ.
Ամբոխը հավաքվում է Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, 20-ը օգոստոսի, 1991թ.
4/13 Ամբոխը հավաքվում է Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, 20-ը օգոստոսի, 1991թ.
Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, բարձրանալով տանկի վրա, համընդհանուր գործադուլի կոչ է անում, Մոսկվա, 19-ը օգոստոսի, 1991
5/13 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, բարձրանալով տանկի վրա, համընդհանուր գործադուլի կոչ է անում, Մոսկվա, 19-ը օգոստոսի, 1991
Տանկ` Մոսկվայի Բորոդինսկի կամրջի մոտ, 20-ը օգոստոսի, 1991թ.
6/13 Տանկ` Մոսկվայի Բորոդինսկի կամրջի մոտ, 20-ը օգոստոսի, 1991թ.
Մարդիկ բարիկադ են կառուցում Ռուսաստանի Սպիտակ տան առջեւ, Մոսկվա, 20-ը օգոստոսի, 1991թ.
7/13 Մարդիկ բարիկադ են կառուցում Ռուսաստանի Սպիտակ տան առջեւ, Մոսկվա, 20-ը օգոստոսի, 1991թ.
Մարդիկ հավաքվում են Ռուսաստանի Սպիտակ տան առջեւ, Մոսկվա, 21-ը օգոստոսի, 1991թ.
8/13 Մարդիկ հավաքվում են Ռուսաստանի Սպիտակ տան առջեւ, Մոսկվա, 21-ը օգոստոսի, 1991թ.
Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի ելույթը Գերագույն խորհրդի արտակարգ նիստում, 21-ը օգոստոսի, 1991թ.
9/13 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի ելույթը Գերագույն խորհրդի արտակարգ նիստում, 21-ը օգոստոսի, 1991թ.
Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, շուրջ 100,000 աջակիցների հետ տոնում է հեղաշրջման ձախողումը, 22-ը օգոստոսի, 1991թ.
10/13 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, շուրջ 100,000 աջակիցների հետ տոնում է հեղաշրջման ձախողումը, 22-ը օգոստոսի, 1991թ.
Աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրապովիչը մոսկվացիների հետ Լյուբյանկա հրապարակում նշում է հեղաշրջան ձախողումը, 22
11/13 Աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրապովիչը մոսկվացիների հետ Լյուբյանկա հրապարակում նշում է հեղաշրջան ձախողումը, 22
Հազարավոր երջանիկ մոսկվացիներ երթով անցնում են Մոսկվայի կարմիր հրապարակով` իրենց հետ տանելով Ռուսաստանի հսկայական դրոշը,
12/13 Հազարավոր երջանիկ մոսկվացիներ երթով անցնում են Մոսկվայի կարմիր հրապարակով` իրենց հետ տանելով Ռուսաստանի հսկայական դրոշը,
Պուտչի 3 զոհերի թաղման թափորն անցնում է Ռուսաստանի Սպիտակ տան մոտով, Մոսկվա, 1991թ.
13/13 Պուտչի 3 զոհերի թաղման թափորն անցնում է Ռուսաստանի Սպիտակ տան մոտով, Մոսկվա, 1991թ.
Previous slide
Next slide


1991 թվականի օգոստոսի 19-ի ձախողված հեղաշրջումից ամիսներ անց ԽՍՀՄ-ը վերջնականապես կազմալուծվեց։

1991 թվականի օգոստոսի 20-ին Նովո-Օգարյովոյում նախատեսվում էր Ինքնիշխան պետությունների միության պայմանագրի ստորագրումը։ Խորհդային 15 հանրապետություններից 9-ը մտնելու էին ԻՊՀ կազմ. օգոստոսի 20-ին պայմանագիրը կնքելու էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, այնուհետեւ` աշնանը, դրան պետք է միանային Հայաստանը, Ղրղըզստանը, Ուկրաինան եւ Թուրքմենստանը։

Բայց ԻՊՄ հապավումն այդպես էլ կյանք չստացավ։ Ճիշտ 20 տարի առաջ այս օրը` օգոստոսի 19-ին, ծրագիրը վիժեցվեց։

Երբ վաղ առավոտից Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ սկսեցին հեռարձակել Չայկովսոկու «Կարապի լիճը» բալետը` տողատակից գաղտնի իմաստներ կորզելուն վարժված սովետական մարդիկ հասկացան, որ կամ շատ բարձրաստիճան ղեկավար է մահացել, կամ ինչ-որ հույժ կարեւոր բան է պատահել։

Ժամեր անց հաղորդավարները հայտնեցին, որ Ֆորոսի ամառանոցում հանգստացող ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, իբր, հիվանդ է , եւ ի զորու չէ կատարել պարտականությունները, ստեղծվել է ԳԿՉՊ` արտակարգ իրավիճակի պետական կոմիտե։

Ապա հեռուստատեսությամբ հեռարձակվեց ԳԿՉՊ-ի ասուլիսը, որի ընթացքում փոխնախագահ Գենադի Յանաեւը հայտնեց, որ սահմանադրության համաձայն, ինքն է ժամանակավորապես ստանձնում է նախագահի պարտականությունները։

Հաղորդվեց, որ ԽՍՀՄ որոշ տարածքներում կես տարով մտցվել է արտակարգ դրություն, պետական հիմնարկները, առանցքային նշանակության օբյեկտները վերցվում են բանակի եւ անվտանգության ուժերի հսկողության տակ։

Խորհրդային Միության հպատակներից շատերը համոզված էին, որ «պերեստրոյկայի», «արագացման» ու «գլասնոստի» վերջն եկել է։

Թվում էր, թե ՊԱԿ-ը շատ արագ կմեկուսացնի բոլոր ընդդիմադիրներին, բանակն արյան մեջ կխեղդի ցանկացած ընդվզում, մամուլում գրաքննությունը, փողոցներում պարետային ժամը հսկայական երկրում եւս 7 տասնամյակով կապահովեն կոմունիստական վարչակարգի տիրապետությունը։

Բայց ԽՍՀՄ ողնաշարը հանդիսացող հանրապետության` Ռուսաստանի ղեկավարությունը ապօրինի կառույց անվանեց ԳԿՉՊ-ն եւ հասարակությանը կոչ արեց` չենթարկվել պուտչիստներին։

Օգոստոսի 20-ին եւ 21-ին ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարների մի մասն անցավ Բորիս Ելցինի կողմը։

Օգոստոսի 22-ին Միխայիլ Գորբաչովը Ֆորոսից վերադարձավ Մոսկվա։ ԳԿՉՊ-ի պարագլուխներին ձերբակալեցին։

Օգոստոսի 23-ին Լուբյանկայի հրապարակում ապամոնտաժվեց սարսափազդու ՊԱԿ-ի հիմնադիր եւ խորհրդանիշ Ֆելիքս Ձերժինսկու արձանը, իսկ Ելցինն ուղիղ եթերում` Գորբաչոովի ներկայությամբ ստորագրեց հրամանագիր` Ռուսաստանի Կոմկուսի գործունեությունը առկախելու մասին։

Հեղաշրջման առաջնորդներին դատեցին` որոշ ժամանակ անց նրանք ներման որոշումներով ազատ արձակվեցին։ Ոմանք անձնասպան եղան, ոմանք վախճանվեցին։

Ցուցմունքներում, ինչպես նաեւ բանտից ազատվելուց հետո տված հարցազրույցներում պուտչիստներն ասել են, որ իրենց միակ նպատակը ԽՍՀՄ կազմալուծումը կանխելն էր։

1991 թվականի դեկտեմբերին 8-ին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, ստեղծվեց ԱՊՀ-ն, դեկտեմբերի 21-ին դրան միացան եւս մի քանի երկրներ, այդ թվում Հայաստանը։

Դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-H բանաձեւը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին։
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00
Ուղիղ հղում
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG