Մատչելիության հղումներ

Արեւմտյան տերությունները պահանջում են հեռացնել Սիրիայի նախագահին` սպառնալով պատժամիջոցներ կիրառել


ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական գործընկերները պահանջում են վերջ դնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնավարմանը` հայտարարելով, որ վերջինս պետք է հեռանա` նրա ռեժիմի կողմից սիրիացի ցուցարարներին պատճառած տառապանքների պատճառով:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատար Նավի Փիլայը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում չի բացառել, որ Սիրիայի ռեժիմը ցուցարարների ճնշման գործողությունների ժամանակ «մարդկության դեմ հանցագործություններ» է կատարել եւ կոչ է արել միջազգային պատժամիջոցներ կիրառելով Սիրիայի նկատմամբ` պահանջել նախագահ Ասադի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG