Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը երեք դատավորի ներկայացրել է կարգապահական պատասխանատվության


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ Պաշտպանի գնահատմամբ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը եւ Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ:

Դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ.մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր եւ որդու միջեւ դատական վեճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենքի պահանջը: Բացի այդ, անտեսել է բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ օրենքով հստակ սահմանված պահանջը, որով կոպտորեն խախտել է քաղաքացու իրավունքը: Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը` որպես իր որոշման հիմք նշելով նման միջնորդության բացակայությունը: Դատավոր Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ եւ կոպիտ խախտում է: Ավելին, դատավորն ամբաստանյալի համար չի ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը: Բացի այդ, դատարանի որոշման մեջ սկզբում չի նշվել կալանավորման ժամկետը, ապա օրենքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացվել եւ, ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը՝ հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության:

«ՀՀ արդարադատության խորհրդի անաչառության եւ արդյունավետության վերաբերյալ արդեն իսկ հնչել են բազմաթիվ բացասական գնահատականներ, սակայն Պաշտպանն ակնկալում է, որ իր հաղորդումների հիման վրա խորհուրդը կկայացնի արդար որոշումներ», - ասված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG