Մատչելիության հղումներ

Խոակին Պողոսյանը գերադասում է խաղալ Ուրուգվայի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականում


Ուրուգվահայ ֆուտբոլիստ, հարձակվող Խոակին Պողոսյանը վերադարձել է Մոնտեվիդեո եւ միացել Ուրուգվայի առաջատար թիմերից մեկին` Նասիոնալին:

Բողոսյանը խոստովանել է, որ թողել է ավստրիական «Ռեդ Բուլ» թիմը` հաշվի չառնելով ֆինանսական գործոնը:

«Իմ նպատակն է հասնել փառքի, ֆուտբոլ խաղալ, ոչ թե Եվրոպայում բնակվել եւ դրամ շահել` չխաղալով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ֆուտբոլիստը:

Խոակին Պողոսյանը չթաքցրեց, որ հպարտությամբ եւ ուրախությամբ է իմացել այն մասին, որ Հայաստանում քննարկվել է իրեն Հայաստանի հավաքական հրավիրելու հարցը: Նրա խոսքով, ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իրեն պաշտոնապես դիմել են այս հարցով, սակայն այնուհետեւ` «պատասխան չեն խնդրած»:

Նա ասել է, որ իրեն հայ է զգում, հայկական դպրոց է հաճախել, սիրում է հայ մշակույթը, սակայն Ուրուգվայում է ծնվել եւ նպատակ ունի մի օր լինել Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG