Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը ազատ արձակված ՀԱԿ ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել


Այսօր մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 9-ին ձերբակալված, այնուհետեւ անցած ուրբաթ ազատ արձակված ՀԱԿ 3 ակտիվիստներին` Արեգ Գեւորգյանին, Սահակ Մուրադյանին եւ Դավիթ Քիրամիջյանին:

Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից» եւ «խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով», ինչը պատժվում է առավելագույնը 5 տարի ազատազրկմամբ՝:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG