Մատչելիության հղումներ

Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպանների նշանակում


Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, պրն Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ տկն Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության Համատեղ դեսպաններ՝ հաջորդելով պրն Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի:

Պրն Էյվսն ու տկն Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

ՀՀ-ում Համատեղ դեսպաններ պրն Էյվսն ու տկն Լիչը իրենց նշանակման մասին ասել են. - «Մենք ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում Համատեղ Դեսպաններ: Հավատում ենք, որ մեր միասնական եռանդով ու փորձով նոր լիցք կհաղորդենք Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջև ավանդական ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով կարող ենք իրական ներդրում ունենալ մեր երկու երկրների բարեկեցության ու անվտանգությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG