Մատչելիության հղումներ

Անվտանգության ծառայությունները խափանել են Մոսկվա – Պետերբուրգ գնացքի պայթեցման ծրագիրը


Ռուսաստանի անվտանգության ծառայություններին հաջողվել է խափանել մի խումբ իսլամիստ ահաբեկիչների ծրագիրը` պայթեցնել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ընթացող արագընթաց գնացքը, հաղորդում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը:

Սա նույն այն երթուղին է, որտեղ իրականացված պայթյունի հետեւանքով 2009-ի նոյեմբերին 26 մարդ զոհվեց: Ռուսաստանի իշխանությունները այդ ահաբեկչական հարձակման համար մեղադրում են իսլամիստ ահաբեկիչներին:

«Կոմերսանտի» փոխանցմամբ, Հյուսիսային Կովկասում գործող զինյալների խումբը արդեն նախապատրաստել էր ռումբը եւ պատրաստվում էին իրենց ծրագրի եզրափակիչ փուլին, երբ Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) գործակալները ձերբակալել են նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG