Բրիտանական ոստիկանությունը այսօր ուժեղացված հսկողություն է իրականացնում Լոնդոնի փողոցներում` նպատակ ունենալով թույլ չտալ վերջին օրերի զանգվածային անկարգությունների վերսկսումը:
Ինչպես տեղեկացրել է Լոնդոնի ոստիկանության պետի տեղակալ Սթիվ Քավանոն, հանգստյան օրերին մայրաքաղաքի փողոցներում հերթապահություն է իրականացնելու շուրջ 16 հազար ոստիկան` սովորական 2 հազար 500-ի փոխարեն:
Պաշտոնական աղբյուրների համաձայն` վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար բրիտանական ոստիկանությունը 1900 մարդու է ձերբակալել, նրանցից 700-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: