Մասնավորապես, 20.5 տոկոսով նվազել է բնակչության բնական հավելաճը: Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ձեւակերպմամբ` այս ցուցանիշը հեռու է անգամ պարզ վերարտադրությունը ապահովելու հնարավորությունից:
2010 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ ավելացել են մահվան դեպքերը, անկում է ապրել ծնելիությունը:
«Կենդանի ծնունդների թիվը կազմել է 20 հազար 102: 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալների նկատմամբ 4.4 տոկոսով անկում է արձանագրվել: Մահվան դեպքերը աճել են 3.2 տոկոսով, կազմել են 14 հազար 743, որից մինչեւ մեկ տարեկան մահերը մի փոքրիկ աճ ունենք` 1.2 տոկոսով», - նշեց Կույումջյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե երկրի ընդհանուր գործընթացների հենքի վրա այս թվերը միանգամայն օրինաչափ են. - «Արտագաղթի այն տեմպերը, որ առկա են մեր երկրում` իսկ մեկնողները երիտասարդ տարիքի մարդիկ են… բնական է, որ մենք պետք է ծնելիության նվազում ունենայինք: Եվ հաշվի առնելով, որ մեր երկրում բավական ստրեսային պայմաններ են, իհարկե, մահացողների թիվը նույնպես պետք է ավելանար»:
Վիճակագրական ծառայության տվյալներով` հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 3 միլիոն 266 հազար 400 մարդ, մեկ տարում 0.4 տոկոսի աճ է արձանագրվել:
Մինչդեռ, ըստ Կարինե Կույումջյանի, բացասական է Հայաստան ժամանող եւ Հայաստանից հեռացող Հայաստանի քաղաքացիների տարբերությունը` շուրջ 90 հազար մարդ. - «Դեպի ներս եղել են 368 հազար 753, եւ հանրապետությունից դեպի դուրս` 458 հազար 98 մարդ»:
Հրանուշ Խառատյանի խոսքով, չվերադարձողների այս թիվն ամբողջությամբ պետք է չէ արտագաղթին վերագրել, քանի որ այստեղ կա սեզոնային աշխատանքի մեկնողների գործոնը:
Միեւնույն ժամանակ ազգագրագետը չի կարծում, թե այս տվյալները տարեվերջին էականորեն կփոխվեն: Թվերից զատ, Հրանուշ Խառատյանի խոսքով, շատ ավելի մտահոգիչ է երկրում ժողովրդագրական անհամամասնությունը, որը ազգագրագետը ճգնաժամային է որակում. - «Մեր վիճակագրությունը ոչ ունի հնարավորություն, ոչ էլ վավերացնում է, թե սկզբունքորեն բնակչության որակի մեջ ինչ փոփոխություն է տեղի ունենում` կրթության, որակյալ կրթության, աշխատանքային հմտություններ ունեցողների»:
7.2 տոկոսով ավելացել են ամուսնությունները, միայն 2011-ի առաջին 6 ամսվա ընթացքում շուրջ 9400 զույգ է ամուսնացել, բայց միեւնույն ժամանակ արձանագրվել է նաեւ ամուսնալուծությունների թվի աճ մոտ 7 տոկոսով: 1500-ից ավելի զույգ է բաժանվել, ամենաշատը Երեւանում եւ Լոռու մարզում:
Հայաստանի բնակչության 11.5 տոկոսը ծերեր են, մինչդեռ ՄԱԿ-ը գերազանցված է համարում ծերության արդեն 7 տոկոս ցուցանիշը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` մտահոգիչ չե՞ն արդյոք առաջին կիսամյակի այս արդյունքները, Կարինե Կույումջյանը պատասխանեց. - «Ես կուզենայի, որ այս ցուցանիշները ավելի լավ պատկեր ունենային»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, այս թվերն առաջին հերթին կարեւոր են հետեւություններ անելու համար. - «Ես ակնհայտ տեսնում եմ, որ կառավարությունը այս խնդիրների վերաբերյալ ծրագրեր չունի»: