Մատչելիության հղումներ

Աստանայում սկսվել է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ 7 պետություններից 6-ի ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւան: Աստանա չի ժամանել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:

Աստանայի լավագույն հյուրանոցներից մեկում` «Ռիքսոս»-ում անցկացվող հանդիպումը բացել է Ղազախստանի նախագահը, որը ներկայացրել է քննարկվելիք հարցերը, ապա խոսքը փոխանցել կազմակերպությունում նախագահող երկրի` Բելառուսի նախագահին:

Լուկաշենկոյի ելույթից հետո գագաթնաժողովի աշխատանքները շարունակվում են փակ դռների հետեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG